ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում

 Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում
20.04.2012 | 00:00

Դերենիկ Դեմիրճյանի 135-ամյակի շրջանակներում գրողի տուն-թանգարանը կազմակերպել էր հերթական միջոցառումը` ընթերցողների հանդիպումը արձակագիր Արամ Պաչյանի հետ: Քննարկման առանցքը երիտասարդ գրողի «Ռոբինզոն և 13 պատմվածքներ» գիրքն էր: Հանդիպմանը մասնակցեցին բանասիրության դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը, բանասիրության թեկնածու Ազնիվ Չիլինգարյանը, ԵՊՀ-ի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի բազային դպրոցի սաները: Մասնագետների և ընթերցողների տարաբնույթ հարցադրումներին պատասխանեց Արամ Պաչյանը` անդրադառնալով թե՛ հայ, թե՛ համաշխարհային գրական իրողություններին և դրանց ազդեցությանն իր գրականության վրա: Հանդիպման ավարտին Արամ Պաչյանն ընթերցեց մի հատված իր նոր` «Ցտեսություն, Ծիտ» վեպից, որը լույս կտեսնի մի քանի օրից: Հավելենք, որ Արամը գրում է մի նոր վեպ` ներշնչված Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանց» պատմվածքից:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3519

Մեկնաբանություններ